Սպորտ

Մեծ սկանդալ ֆուտբոլում. միլիոնավոր դոլարների կաշառք՝ Կատարին պարտվելու համար

Աշխարհի առաջնությունը հյուրընկալելը մեծ պատասխանատվություն է, որը Կատարը, կարծես, վատ է իրականացնում: Վերջին շաբաթների ընթացքում ավելի ու ավելի շատ զեկույցներ են ներկայացվում, որոնք բացահայտում են մարդու իրավունքների խախտումները և երաշխիքների բացակայությունը մի իրադարձության, որը միավորում է տասնյակ մշակույթներ ողջ աշխարհից:

Սակայն սա կարող է քիչ հատկանշական լինել, քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալող երկրին սպառնում է ավելի մեծ սկանդալ։ Ռազմավարական-քաղաքական հարցերով փորձագետ, Սաուդյան Արաբիայում բրիտանական կենտրոնի տնօրեն Ամջադ Տահայի պնդմամբ՝ Էկվադորի հավաքականի 8 ֆուտբոլիստ 7.4 մլն դոլարի չափով կաշառք է ստացել Կատարի կողմից՝ խաղը միտումնավոր պարտվելու համար։ 

Իսպանական Marca-ի փոխանցմամբ՝ լրագրողը զգուշացրել է, որ Էկվադորի և Կատարի ներքին աղբյուրները հաստատել են գործարքը և կոչ արել աշխարհին՝ տեր կանգնել «ՖԻՖԱ-ի կոռուպցիային»։
Համաձայն զեկույցի՝ կատարցիները էկվադորցիներին առաջարկել են, որ գումարի դիմաց թույլ տան երկրորդ խաղակեսում խփած գոլով հաղթել 0:1 հաշվով։ Նման հրապարակումները դժվար է անտեսել, քանի որ Կատարը նախկինում մեղադրվել է ՖԻՖԱ-ին միլիոնավոր դոլարներ կաշառելու մեջ՝ աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր ընտրվելու համար: