Սպորտ

Էրիկ Իսրայելյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել Ասիայի չեմպիոնին

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթել է Ասիայի չեմպիոնին և դուրս եկել հաջորդ փուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի առաջնության իր մեկնարկային մենամարտում մրցել է հնդիկ Հարշ Հարշի հետ: Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթել է 4:1 հաշվով: 2-րդ ում Իսրայելյանն ավելացրել է տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկել Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Այսօր ավելի վաղ հայ մարզիկներից հաղթանակ էր տոնել նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը։ Նա գեղեցիկ ոճով առավելության էր հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։