Նոյեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Տիրանայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզմանը մասնակցել են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կամ խաղաժամանակ չէին ստացել Կոսովոյի ընտրանու հետ կայացած հանդիպման ընթացքում, կամ մասնակցել էին միայն երկրորդ խաղակեսին: Հավաքականին է միացել և մարզմանը մասնակցել նաև Արթուր Գալոյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում։
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: