Սպորտ

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կոսովոյի ընտրանու հետ

Նոյեմբերի 16-ին Պրիշտինայում կայացել է Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը։ 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դաշտի տերերն անվրեպ իրացրին։ 

81-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը կրկին հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի հավաքականին, սակայն հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Կոսովոյի հավաքականը կրկին կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։