Սպորտ

Բրունո Ֆերնանդեշի «սառը» ձեռքսեղմումը Ռոնալդուի հետ. լարվածությունը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր առավոտյան ամբողջ սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ «Մանչեսթր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Բրունո Ֆերնանդեշի և Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ:

Պորտուգալիայի հավաքականի հանդերձարանում, որտեղ ֆուտբոլիստները հավաքվում են Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Ֆերնանդեշը սառն է ողջունում Ռոնալդուին։

Տեսանյութում երևում, որ Բրունոն ակնհայտ «սառն» է ողջունում Ռոնալդուին, իսկ նրանից հետո ավելի ջերմ վերաբերվում մյուս ֆուտբոլիստներին։ Մարզասերները սա կապում են Ռոնալդուի Պիրս Մորգանի հետ ունեցած հարցազրույցի հետ, որտեղ պորտուգալացին մի շարք սկանդալային հայտարարություններ է արել «Մանչեսթր Յունայթեդում» ստեղծված իրավիճակի հետ կապված՝ քննադատելով գլխավոր մարզչին։ Այս ամենը ակնհայտ է դարձնում այն փաստը, որ «Մանչեսթրում» ամեն ինչ չէ, որ կարգին է. ամենայն հավանականությամբ Ռոնալդուի ապագան հարցականի տակ է։ 

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դեկտեմբերի 18-ին: