Սպորտ

«Բավարիայի» և Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է մահապատժի

«Բավարիայի» և Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է մահապատժի

Իրանի ազգային հավաքականի նախկին խաղացող Ալի Դային դատապարտվել է մահապատժի։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։ 

53-ամյա նախկին մարզիկը հոկտեմբերի վերջին ձերբակալվել էր Իրանում՝ հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ։ 

Ալի Դային հանդես է եկել գերմանական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բավարիան», «Հերտան» և «Արմինիան»: Իրանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 149 հանդիպում, դարձել 109 գոլի հեղինակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական