Սպորտ

Դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը հաջող են հանդես եկել վարկանշային մրցաշարում

Դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը հաջող են հանդես եկել վարկանշային մրցաշարում

Մրցաշրջանը փայլուն են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդն էր՝ վաստակելով 59.07 վարկանշային միավոր` առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան:

Կատյա Գալստյանը հավասարը չուներ 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանշային միավոր: Ի դեպ, սա Կատjայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր:


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական