Բիշքեկում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարն սկսել են 4 հայ մարզիկ: Ցավոք, մերոնք տանուլ են տվել առաջին գոտեմարտերը, և մեդալ նվաճելու հույսը մնացել է սփոփիչ գոտեմարտերի վրա:
Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանին հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսսեկովը հասել է եզրափակիչ, մեր մարզիկը հնարավորություն է ստացել շարունակել մրցապայքարը: Մաքսիմը նախ հաղթել է բուլղարացի Ստոյանովին, ապա՝ ղազախ Իմախանովին և արժանացել բրոնզե մեդալի:
Մաքսիմն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում: Վաղը մրցագորգ կմտնեն Մահինյան Կառլենը /71 կգ/ և Գրիգորյան Դավիթը /88 կգ/։