Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցել է «Ռայո Վալեկանոյի» դեմ։
«Ռեալը» առանց Կարիմ Բենզեմայի, և Տոնի Կրոսի չկարողացավ նույնիկս մեկ միավոր վաստակել արտագնա խաղում և պարտվեց՝ 2։3 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց Սանտի Կոմեսանան։ 37-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ 4 րոպե անց Էդեր Միլիտաոն առաջ մղեց հյուրերին։
Մինչև ընդմիջում դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ալվարո Գարսիան։ 67-րդ րոպեին Օսկար Տրեխոյի գոլը հաղթանակ պարգևեց «Ռայո Վալյեկանոյին»։
Այս հանդիպման ավարտից հետո պարզ դարձավ, որ «Բարսելոնան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» կրեց առաջին պարտությունը Լա Լիգայում։