Այսօր կայացել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի նախնական փուլի (1/16 եզրափակչի) վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Յուվենտուս»-«Նանտ»
«Սպորտինգ»-«Միդտյուլանդ»
«Շախտյոր»-«Ռեն»
«Այաքս»-«Յունիոն»
«Բայեր»-«Մոնակո»
ՊՍՎ-«Սևիլիա»
«ՌԲ Զալցբուրգ»-«Ռոմա»
Նշենք, որ 8 խմբերի հաղթողները փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերն ու Չեմպիոնների լիգայից տեղափոխված ակումբները՝ 1/16 եզրափակիչից։ Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնացած կատալոնական «Բարսելոնան» 1/16 եզրափակիչում կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս թիմերը երկար տարիներ զարդարել են Չեմպիոնների լիգայի մրցաշարը իրենց խաղով։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 16-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։ 1/8 եզրափակիչը կմեկնարկի մարտի 8-ին ու կավարտվի մարտի 16-ին։