Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ «Օլիմպավանում» նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11-ը կմեկնի մրցավայր։
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, հերթական մարզման ժամանակ հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։