Սպորտ

Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի շարքի երկրորդ փուլի կարճ ծրագրի արդյունքներով առաջատարն է

Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի շարքի երկրորդ փուլի կարճ ծրագրի արդյունքներով առաջատարն է

Սոչիում գեղասահորդնուհիները կարճ ծրագրեր են ներկայացրել մարզաձևի Ռուսաստանի Գրան պրի շարքի երկրորդ փուլի շրջանակներում։ Աղջիկների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Էթերի Տուտբերիձեի սան, 15-ամյա Ադելիա Պետրոսյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանդրա Տրուսովան, լավագույն եռյակը եզրափակել է Սվերդլովսկի մարզի ներկայացուցիչ Վերոնիկա Յամետովան։ 

«Բոլորը, իհարկե, շատ են սիրում մեր մեծահասակ մարզիկներին, ես ինքս նրանց շատ եմ հարգում։ Հասկանում էի, թե ինչ է կատարվում և թե ինչու է դահլիճն ավելի շատ աջակցում մեծահասակ մարզիկներին, քան երիտասարդներին։ Ես ինձ խմբի առաջին համարը չեմ համարում, մենք ունենք և՛ Կամիլա Վալիևա, և՛ Սոնյա Ակատիևա։ Այդուհանդերձ, գիտեի, որ կարող եմ»,- իր ելույթից հետո հայտարարել է գեղասահորդուհին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական