Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» 4։0 հաշվով հաղթել է «Վիկտորիա Պլզենին»։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացել է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 42-րդ րոպեին Էսին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 66-րդ րոպեին դուբլ հեղինակել՝ հաշիվը դարձնելով 3։0։
Հանդիպման ավարտից 3 րոպե առաջ Ռոմելու Լուկակուն 4-րդ գնդակն է ուղարկել «Վիկտորիա Պլզենի» դարպասը։
«Ինտերը» վաստակել է 10 միավոր, C խմբում երկրորդն է և ապահովել է տեղը 1/8 եզրափակիչ փուլում։ Առաջին տեղում «Բավարիան» է, որը նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։