3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի վաղը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակչի արգելքն այսօր հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։