Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ Մունդիալ-2022-ից հետո կարիերան կավարտի Խորվաթիայի հավաքականում: «Ես գիտեմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի, և սա իմ վերջին մրցաշարն է Խորվաթիայի հավաքականի կազմում»,- ասել է Մոդրիչը։
Հիշեցնենք, որ 37-ամյա Մոդրիչը խորվաթիայի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի մարտին: Նա ռեկորդակիր է ազգային թիմում անցկացրած խաղերի թվով (154): Լուկան 23 գոլ է խփել աշխարհի փոխչեմպիոնների կազմում: