63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ:
Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։