Սպորտ

Վազգեն Թևանյանը եզրափակչում է, ոսկե մեդալի համար կպայքարի թուրք ըմբիշի հետ

Վազգեն Թևանյանը եզրափակչում է, ոսկե մեդալի համար կպայքարի թուրք ըմբիշի հետ

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: 

65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ վճռորոշ գոտեմարտում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ։ 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Թևանյանը 4։3 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Ամրակու Ռիոմային։ 

Հավելենք, որ Արման Ավագյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը և Հովհաննես Մաղաքյանը լքել են պայքարը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական