Սպորտ

Երբ հանդիպեցի Լեոյին և Մեսսի ընտանիքին, պարզ էր, որ նրանք ունեն ապագայի համարձակ տեսլական. Հովագիմյան

Երբ հանդիպեցի Լեոյին և Մեսսի ընտանիքին, պարզ էր, որ նրանք ունեն ապագայի համարձակ տեսլական. Հովագիմյան

Ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսին նախատեսում է ստեղծել  սպորտային հոլդինգ՝ ամբողջ աշխարհում ներդրումներ կատարելով սպորտի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Սան Ֆրանցիսկոյում հիմնված «Play Time Sports-Tech HoldCo LLC»-ն կլինի Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը, ասվում է հայտարարության մեջ: Ընկերությունը կուսումնասիրի ինքնուրույն հնարավորությունները, որոնք կարող են ներառել, օրինակ, օգնել ստարտափների հիմնադիրներին՝ ստեղծելու ֆուտբոլային տեխնոլոգիական ընկերություններ կամ ներդրումներ կատարել ֆուտբոլային ակումբներում:

«Ես ոգևորված եմ մեր արմատները Սիլիկոնյան հովտում տարածելու համար, ոգևորված եմ, որ «Play Time»-ը կհամագործակցի համարձակ ձեռնարկատերերի հետ ամբողջ աշխարհից»,- ասվում է Մեսսիի հայտարարության մեջ:

«Play Time»-ը կղեկավարի «Graph Ventures» վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովագիմյանը: Հատուկ խորհրդատու է լինելու ներդրումային բանկի «Code Advisors LLC»-ի հիմնադիր գործընկեր Մայքլ Մարկեսը։

Հովագիմյանը նաև «Matchday.com» ֆուտբոլային նախաձեռնության համահիմնադիրն է, որը «Play Time»-ը համարում է իր առաջին ներդրումը, որը նախատեսում է գործարկել նոյեմբերին՝ մինչև ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի մեկնարկը: Հոլդինգը նաև բաժնետոմսեր ունի ֆուտբոլային տեխնոլոգիական ստարտափ «AC Momento»-ում:

«Այն պահից, երբ ես 2017թ. հանդիպեցի Լեոյին և Մեսսի ընտանիքին, պարզ էր, որ նրանք ունեն ապագայի համարձակ տեսլական»,- ասվում է Հովագիմյանի հայտարարության մեջ: «Նրանք ցանկանում են շարունակել ուղղակի և տևական ազդեցություն ունենալ խաղադաշտում և դրանից դուրս»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական