Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսել է պահեստայինների նստարանից։
Պորտուգալացին այդպես էլ խաղադաշտ չի մտել, ինչի պատճառով մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ լքել է պահեստայինների նստարանը:
Ընդգծենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։ 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ 69-րդ րոպեին աչքի էր ընկել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։