Սպորտ

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի լեգիոները՝ Եկատերինա Սիչևան: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

54 կգ քաշային մարզիկին քառորդ եզրափակչում շատ բարդ մրցակից էր բաժին հասել: Ֆին Վիլմա Վիտանեն առաջին իսկ ռաունդից գրոհում էր ու փորձում առաջին համարով գործել: Մեկնարկային ռաունդը ֆին բռնցքամարտիկը շահել է 4:1 հաշվով: Երկրորդում Եկատերինան սկսել է ավելի գրագետ պաշտպանվել: Արդյունքում՝ նույն 4:1 հաշվով հաղթանակը շնորհվել է Սիչևային:

3-րդ չեմպիոնական ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելի թարմ տեսք ուներ, իսկ մրցակիցն արդեն ուժասպառ էր եղել: Սիչևան կարողացել է ավելի շատ նպատակային հարվածներ հասցնել ու մենամարտը հաղթել 3:2 հաշվով: Մեր մարզիկը նաև ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական