Սպորտ

Պատմական նվաճում՝ հայկական բռնցքամարտում

Պատմական նվաճում՝ հայկական բռնցքամարտում

Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ոսկե մեդալ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին ոսկե մեդալն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ:

Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել: Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Հարությունյանին: Նա կիսաեզրափակչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: 

2-րդ մեդալն ապահովել է 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում հայ մարզուհին պարզապես ջախջախել է մրցակցին:Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպել է հունգարացուն և մրցավարը հաշիվ է բացել:

2-րդ ռաունդում Անիի առավելությունը շատ ավելի մեծ էր: 2-րդ ռաունդի կեսին Անիի ևս մեկ շատ ուժեղ հարված հասել է նպատակին, մրցավարը հաշիվ է բացել և տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա՝ դադարեցրել է մենամարտը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական