Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում 9-5 հաշվով հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ Հաղթանակի դեպքում նա կպայքարի բրոնզե մեդալի համար։