Սպորտ

Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է

Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճել է քառորդ երափակչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարել է 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Հայ մարզուհին համառ պայքարում կամային հաղթանակ է տոնել ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին հավաքվել ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկել է մենամարտի ընթացքը:

Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական