Սպորտ

«Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 բռնցքամարտիկով

«Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 բռնցքամարտիկով

Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով:

51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությունյանը, 54-ում՝ Ջանիկ Սահակյանը, 57-ում ՝Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5-ում՝ Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում՝ Նարեկ Զախարյանը, 80-ում՝ Համբարձում Հակոբյանը: 86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Մեր ընտրանին մրցավայր կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: IBA-ի կողմից նախաձեռնած այս մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքելու: Արդեն իսկ հայտավորվել է մոտ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական