Իտալիայի առաջնության տասներորդ տուրի խաղում «Նապոլին» հանդիպել է «Բոլոնիայի» հետ և կարողացել է հաղթանակ տոնել 3-2 հաշվով, իսկ Խվիչա Կվարցախելիան հերթական արդյունավետ հանդիպումն է անցկացրել։
Հանդիպումից հետո նա հաղթանակը նվիրել է 13-ամյա վրացի աղջկան՝ սկսնակ թենիսիստուհի Մարիտա Մեպարիշվիլիին, ով երեք օր առաջ մահացել էր Թբիլիսիի Վակե պուրակում՝ շատրվանից թենիսի գնդակ վերցնելու փորձի ժամանակ հոսանքահարվելով։ Պուրակը, որը վերջերս էր վերանորոգվել, ըստ երևույթին, կառուցվել է կոպիտ խախտումներով։
Նշենք, որ ևս երկու երեխա է հոսանքահարվել, նրանք ողջ են մնացել, բժիշկները պայքարում են նրանց առողջության համար։
«Այս օրը քեզ համար է, վրացի հերոսուհի»,- գրել է Կվարացխելիան սոցցանցում։