Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի որդին՝ Գիլլեմ Լապորտան Մադրիդում ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Գիլլեմ Լապորտան ձերբակալվել է Մադրիդի ռեստորաններից մեկում՝ իր ընկերուհու հետ կոնֆլիկտի համար։ Հաղորդվում է, որ Գիլլեմը սպառնացել է իր զուգընկերուհուն և քաշքշել նրան տասնյակ մարդկանց ներկայությամբ, որոնք ճաշելուց են եղել ռեստորանում:
Երբ ժամանել է ոստիկանությունը, Գիլլեմ Լապորտան իրեն ագրեսիվ է պահել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ և նույնիսկ դիմադրել ձերբակալությանը: Գիլլեմ Լապորտան դատարանի առաջ կկանգնի առաջիկա ժամերին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» պարտվել էր Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: