Եգիպտոսի Կահիրե քաղաքում հոկտեմբերի 15-25-ն ընթանում է գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:
Եզրափակչում բարելավվել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր՝ եզրափակել է կրակը 5-րդ հորիզոնականով, որով և նվաճել է Օլիմպիական ուղեգիր: Մրցմանը խաղարկվում էր 4 ուղեգիր: