Սպորտ

Հայաստանը Եվրո-2024-ի առաջին խաղում կմրցի Թուրքիայի հետ

Հայաստանը Եվրո-2024-ի առաջին խաղում կմրցի Թուրքիայի հետ

Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո-2024-ի որակավորման փուլում։ Առաջին հանդիպումը մեր տղաները կանցկացնեն սեփական դաշտում և կմրցեն Թուրքիայի հետ։ Սկզբունքային հանդիպումը կկայանա 2023թ. մարտի 25-ին։ 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության արդյուքներով՝ Հայաստանի հավաքականը հայտնվեց D խմբում: Այստեղ (D խումբ) մեր ընտրանու մրցակիցներն են՝ Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան և Լատվիան:

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի 2024 թվականի հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական