Այսօր Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի «Թվիթերի» էջում «Հուսով եմ` կհարգեք ինձ։ Ես գեյ եմ» բովանդակությամբ գրառում էր կատարվել, ինչը կայծակնային արագությամբ լայն տարածում ստացավ:
Այժմ նոր թվիթ է կատարվել, որում ասվում է. «Կոտրած էջ։ Այժմ ամեն ինչ կարգին է։ Ներողություն եմ խնդրում բոլոր հետևորդներիցս և, իհարկե, ԼԳՏԲ համայնքից»: