Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերի իր էջում սկանդալային գրառում է կատարել՝ հայտարարելով իր սեռական դիրքորոշման մասին. «Հուսով եմ` կհարգեք ինձ։ Ես գեյ եմ»։
Նրան պատասխանել է իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» երկարամյա ավագ Կառլես Պույոլը. «Եկել է ժամանակը պատմելու մեր պատմությունը»։
Հ.Գ. կարծիք կա, որ ֆուտբոլիստներն այս գրառումներով հեգնում են իսպանական մամուլին: Ավելին՝ Կասիլյասն արդեն հեռացրել է գրառումը: