Սպորտ

Պաշտոնական. «Սևիլյան» հեռացրեց գլխավոր մարզչին

Պաշտոնական. «Սևիլյան» հեռացրեց գլխավոր մարզչին

Իսպանական «Սևիլյան» պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 

56-ամյա մասնագետը «Սևիլիան» մարզում էր 2019 թ. հուլիսից։ Անդալուսական ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 170 հանդիպում, տոնել 90 հաղթանակ, կրել 36 պարտություն, 40 խաղ էլ ավարտել ոչ-ոքի։

«Սևիլիան» Լոպետեգիի գլխավորությամբ 2019/20 մրցաշրջանում դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական