Սպորտ

Թիմային հաշվարկում Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջինն է Եվրոպայում

Թիմային հաշվարկում Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջինն է Եվրոպայում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությությունն ավարտել է փայլուն արդյունքով։ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին Իտալիայում նվաճել է 5 մեդալ, որից երկուսը՝ ամենաբարձր հարգի։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 46 կգ քաշային Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։ Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մասնակցել եզրափակչին և մեր մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։

Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, նվաճել են բրոնզե մեդալ։ Տղաների պայքարում Հայաստանի հավաքականն առաջինն է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական