Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Մրցումների մեկնարկային օրը մեր 5 մարզիկներից 4 հաղթանակ են տոնել:

57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին: 3-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը 5:0 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Հիշամ Խալիլիի նկատմամբ:

60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը պարտության է մատնել թուրք Օմեռ Աբդուլահին, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը ուժեղ է գտնվել հույն մրցակցից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական