Սպորտ

«Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում իր երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ 

«Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում: Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրել ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:

Այսօր՝ առավել քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։ Աստված պահապան մեր զինվորներին։ Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»։