Սպորտ

Արսեն Հարությունյանը 12:0 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ եւ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին՝ հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով: