Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 7 ℃

Рус Eng

Արսեն Խանջյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

18 Սեպտեմբերի, 11:44

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը, որին մասնակցում է Հին աշխարհամասի 24 պետություն, մրցագորգը տրամադրվեց Ազգային հավաքականներին: Այս մասին հայտնում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից:

«Ուրախալի է նշել, որ մեր լավագույն մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում պարզապես փայլեց: Տիտղոսակիր սամբիստը /նա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է/ առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, թեև առաջին միավորները սկզբում վաստակել էր մրցակիցը:

Երկրորդ գոտեմարտում մեր ըմբիշի հակառակորդը ադրբեջանցի էր, ում Արսենը ընդամենը կես րոպեում տապալեց գետին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ:

 

Երրորդ գոտեմարտը բելառուս Լեսիակի հետ էր: Հաշիվը 2:1, հօգուտ Արսենի:

Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինն էր, ով 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձում էր պահել հաշիվը: Մնում է 1 րոպե, պայքարից խուսափելու համար ռուսին տրվում է հերթական զգուշացումը, Արսենին՝ մեկ միավոր: Սակայն սա բավարար չէ. նման հաշվի դեպքում հաղթանակը կտրվի մրցակցին:

Այս ամենը լավ գիտակցելով` Արսենը շարունակում է գրոհները և մրցամարտի ավարտից 14 վայրկյան առաջ կատարում գեղեցիկ հնարք ու վաստակում 2 միավոր:

Հաշիվը 3:1 է, և Արսենը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն:

Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը այսօր կարողացավ նվաճել բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացավ արծաթե մեդալի»,- հայտնում են ֆեդերացիայից:

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»