Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Բորիս Շատվերյանը /մարզական սամբոյի 79 կգ ք/կ/ և Վաչիկ Վարդանյանը /մարտական սամբոյի 71 կգ ք/կ/ պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս մնաղել պայքարից։

Ոսկե մեդալ ունանալու իրական հնարավորություն ունեն մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը. նրանք եզրափակչում են:

Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե: Սեպտեմբերի 17-ին ասպարեզ են դուրս եկել մեծահասակները: