Սպորտ

Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տոնեց մեկնարկում

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է 3-րդ խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան ու Չեխիան:

Առաջին հանդիպումը մեր ընտրանին անցկացրեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ Զենիցայում։ Առաջին կեսից հետո պարտվելով 1-2 հաշվով՝ երկրորդում Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տոնեց 4-3 հաշվով։

Մեր թիմի կազմում աչքի ընկան Մյուլերը, Խռոմիխը, Ռոզենսկին և Նևեդրովը։