Սպորտ

Ռոջեր Ֆեդերերն ավարտում է կարիերան

Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ վերջին անգամ կմասնակցի Լոնդոնում անցկացվելիք Լեյվերի Գավաթին, որից հետո կարիերան կավարտի մեծ թենիսում:

41-ամյա թենիսիստը կորտ դուրս չի եկել անցած տարի Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելուց հետո, որից հետո ծնկի երրորդ վիրահատության է ենթարկվել․ «Իմ մարմինը վերջերս հստակ ազդանշաններ է տալիս։ 24 տարվա ընթացքում ես ավելի քան 1500 հանդիպում եմ անցկացրել։ Հիմա ժամանակն է ընդունել, որ իմ մարզական կարիերան ավարտին է հասել», - գրել է Ֆեդերերը սոցցանցերում։