Սպորտ

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Մոսկվայում կայացել է «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ սամբիստներ:

1980 թվականից հեղինակավոր այս մրցաշարը կրում է «Խառլամպիևի գավաթ» անունը, սակայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի որոշել է «վերականգնել արդարությունը» և այն կոչեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ» անունով, քանի որ Անատոլի Խառլամպիևից բացի, մարզաձևի հիմնադիրներն են նաև Վասիլի Օշչեպկովը և Վիկտոր Սպիրիդոնովը:

Այս անգամ մրցաշարին մասնակցել է 250 մարզիկ՝ 13 պետությունից: Հայաստանի ներկայացուցիչներից 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճել են բրոնզե մեդալներ: