Արթուր Ալեքսանյանը՝ Աշխարհի քառակի չեմպիոն
Սպորտ
12 Սեպտեմբերի 2022, 23:15Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բելգրադում տեղի ունեացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հռչակվեց չեմպիոն՝ եզրափակչում 5։1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին։ Աշխարհի առաջնություններում սա Ալեքսանյանի 4-րդ ոսկե մեդալն էր։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից։ Հաղթանակը շնորհվել էր Ալեքսանյանին: 1/8 եզրափակչում «Սպիտակ արջը» 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակչում՝ 9:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Կիսաեզրափակչում 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն