Սպորտ

Հայ վետերան ձյուդոյիստը հռչակվել է աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությունը։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է M-5 տարիքային խմբում հանդես եկող Գրիգորի Գարյանցը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Գարյանցը 4 հաղթանակ է տոնել, գրավել է առաջին տեղը և դարձել է աշխարհի չեմպիոն։