Ռոբերտ Լևանդովսկուց գողացել են մոտ 70,000 եվրո արժողությամբ ժամացույցը, երբ ֆուտբոլիստը չորեքշաբթի օրը Բարսելոնայում մարզմանը գնալու ճանապարհին կանգ է առել երկրպագուների համար ինքնագրեր բաժանելու:
Ինչպես փոխանցում են լրատվականները, երբ Լևանդովսկին, 45 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց «Բավարիայից» տեղափոխվում էր «Բարսելոնա», փորձել է լուսանկարվել երկրպագուների հետ իր մեքենայով «Բարսայի» մարզաբազա գնալու ճանապարհին, գողը բացել է ուղևորի դուռը և գողացել ժամացույցը:
Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել նախքան մարզման մեկնարկը: