Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել ու եզրափակիչ դուրս եկել Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան Սամվել Սիրամարգյանը։
Հայ մարզիկը վստահ հաղթանակ է տոնել իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են նրան։ Եզրափակչում Սիրամարգյանի մրցակիցն ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։