Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
79 կգ քաշային կարգի եզրափակչում Մուշեղ Մկրտչյանը գոտեմարտել է իրանցի Սոբհան Հուշանդ Յարիի հետ և զիջել 0:5 հաշվով։