Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաաստանի 4-րդ մեդալն է ապահովել 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։ Մեր մարզիկը մրցել է սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակ տոնել։
Դեռևս առաջին ռաունդում, ժամանակին կանխելով մրցակցի գործողությունները, Հովսեփյանը դիպուկ հարվածներով հավաքել է անհրաժեշտ միավորներ, և ռաունդը շահել 5։0 հաշվով։ Երկրորդ ռաունդում մեր մարզիկը, լսելով մարզիչների խորհուրդները, շարունակել է գործել առաջին համարով և կրկին 5։0 ։ 3֊րդ ռաունդում Տիգրանի առավելությունն է՛լ ավելի մեծ է եղել, և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են նրան։