Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ բռնցքամարտիկներն օրվա երկրորդ հաղթանակն են գրանցել։ 42 կգ քաշային Էրիկ Ապերյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել ռումինացի Կրիստիան Տաբիցայի նկատմամբ։
Թեև մրցակիցը բարձրահասակ էր, բայց Էրիկը գրագետ տեխնիկատակտիկական գործողություններով մրցակցին զրկել է իր առավելություններն օգտագործելու հնարավորությունից։ Ամբողջ 3 ռաունդ հայ մարզիկը առավելություն ուներ և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Էրիկ Ապերյանին։