Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի և ակումբի նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում փորձառու խաղացողը համաձայնել է օգնել հարազատ թիմին։
AS պարբերականի հաղորդմամբ՝ Պիկեն գնացել է ֆինանսական լուրջ զիջումների հանուն ակումբի բարորության և առաջիկա մրցաշրջանը թիմի կազմում կանցկացնի առանց աշխատավարձի։ Սակայն այդ ընթացքում նա որոշակի գումար կստանա անհատական և թիմային հաջողություններ գրանցելու համար՝ բոնուսների տեսքով։
Նշվում է, որ ակումբի նախագահը ակնկալում է նման վերաբերմունք թիմի մյուս խաղացողներից, որպեսզի կարողանան գրանցել թիմի նորեկներին։