Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ։

Պարտիան արդեն ավարտել են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով 51-րդ քայլին հաղթել է Նիյատ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հադիր Հուսեյինովի հետ: Մյուս պարտաիները դեռևս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով մրցում է Շահրիյար Մամեդյարովի հետ,  իսկ Մանուել Պետրոսյանը՝ Վասիֆ Դուրաբայլիի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական