Հնդկաստանի Չեննայ քաղաքում եզրագծին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: 10-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 0։4 հաշվով պարտվել է Ադրբեջանին։
Հայաստանի թիմը 14 միավորով բաժանում է 11-21-րդ տեղերը։ Առաջատարը Հնդկաստանի հավաքականն է՝ 17 միավոր։
Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ: